211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 8-ին

views-count2482 դիտում article-date 12:58 08-12-2016
մ.թ.ա. 65 թ. – ծնվել է Հորացիուսը, հին հռոմեացի նշանավոր գրող (մահ. մ.թ.ա. 8 թ.)։ 1496 թ. – մահացել է Ամիրդովլաթ Ամասիացին, հայ նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր (ծն. մոտ. 1420 թ.)։ 1723 թ. – ծնվել է Փոլ Անրի Հոլբախը, ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ, համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը (մահ. 1789 թ.)։ 1903 թ. – մահացել է Հերբերտ Սփենսերը, անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը (ծն. 1820 թ.)։ 1922 թ. – ծնվել է Լյուսյեն Ֆրոյդը, գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռը (մահ. 2011 թ.)։ 1930 թ. – ծնվել է Մաքսիմիլիան Շելլը, ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (մահ. 2014 թ.)։ 1970 թ. – մահացել է Աբրահամ Ալիխանովը, հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (ծն. 1904 թ.)։ 1991 թ. – նախկին ԽՍՀՄ-ի պետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը։ 1991 թ. – Թուրքմենստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։

Նմանատիպ նյութեր