1615 դիտում
22:48 07-12-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:
Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը:
Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:
Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար մաքսիմալ թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածշարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
20:24 20-10-2015
Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին
1247 դիտում
11:09 31-10-2014
Կարեն Նազարյանն ընդունել է ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին
1130 դիտում
20:44 10-11-2014
Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակին
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
811 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են