211652_close_icon
views-count1671 դիտում article-date 22:27 06-12-2016

Գուլպայից՝ թմրամիջոց, գրպանից՝ գաղտնի փականով դանակ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ազատ Մ.-ին և 1988 թ. ծնված Համլետ Ի.-ին: Խուզարկությամբ Ազատ Մ.-ի գուլպայից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, տաբատի գրպանից՝ ապակե կաթուցիչ՝ գորշ զանգվածով, և գաղտնի փականով դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր