211652_close_icon
views-count1366 դիտում article-date 14:21 17-04-2014

Կանեփանման զանգված և գաղտնի փականով դանակ

Ապրիլի 16-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները Բյուրեղավան քաղաքի թիվ 19 շենքի դիմացից, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի տակից հայտնաբերվել է թղթե 3 փաթեթ` կանեփանման չորացված զանգվածի պարունակությամբ, իսկ բաճկոնի գրպանից` գաղտնի փականով դանակ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր