211652_close_icon
views-count656 դիտում article-date 12:53 09-05-2015

Թմրամիջոց և գաղտնի փականով դանակ՝ «Նիսան»-ից

Մայիսի 8-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բակից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1971 թ. ծնված Հրայր Գ.-ին և 1975 թ. ծնված Արթուր Ա.-ին: Հրայր Գ.-ին պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է փոշենման սպիտակ զանգված և 10 սմ շեղբի երկարությամբ գործարանային արտադրության գաղտնի փականով դանակ, իսկ անձնական խուզարկությամբ՝ 0.35 գ կշռով մանրացված կանեփանման կանաչավուն զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր