3391 դիտում
16:41 06-12-2016
ՋԱՀ-ը մասնակցեց ՀԲԸՄ գալա ընթրիք-դրամահավաքին
Դեկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիք: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նույնպես մասնակցություն և ներդրում ունեցավ դրամահավաք-ընթրիքին՝ ՋԱՀ-ի կողմից հիմնադրամին փոխանցելով 1.000.000 դրամ:
ՀԲԸՄ-ն սփյուռքի խոշորագույն, համահայկական կազմակերպություն է, որն իր ավելի քան մեկդարյան պատմության ընթացքում կյանքի է կոչել կայուն զարգացման բազմաթիվ ծրագրեր: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ևս մեկ անգամ շնորհավորում է ՀԲԸՄ-ին 110-ամյակի առթիվ և համոզմունք հայտնում, որ հայ ժողովրդի զարգացմանը և բարգավաճմանը տանող մարտահրավերներով լի ուղին ավելի վստահ կարող ենք անցնել, երբ համախմբված և միասնական ենք:
Աղբյուրը՝ [url=http://www.jah.am/news/9973?utm_source=%D4%B6%D4%BC%D5%84&utm_campaign=9af9712bf2-EMAIL_CAMPAIGN_2016_12_06&utm_medium=email&utm_term=0_ace9cbeb65-9af9712bf2-19910071]«ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հիմնադրամ[/url]
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
20:58 01-10-2015
Դեսպան Ադոնցը մասնակցեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը
3348 դիտում
17:35 05-02-2015
Ս. Պետերբուրգից՝ Պերմ. ՋԱՀ-ը օրերս հիմնեց իր երկրորդ մասնաճյուղը. ֆոտոշարք
7851 դիտում
17:41 13-07-2016
Երբ ապահովագրությունը բարեգործություն է. ՌԵՍՈ-ՋԱՀ համագործակցություն
Այս բաժնից
697 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր