slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Դեսպան Ադոնցը մասնակցեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը
211652_close_icon

Դեսպան Ադոնցը մասնակցեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը

views-count2869 դիտում article-date 20:58 01-10-2015
Սեպտեմբերի 25-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը մասնակցեց Բարսելոնայում տեղի ունեցած Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, արվեստի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմաների ուսումնասիրման, միջազգայնացման և լուսաբանման համար մրցանակը հանձնվեց իսպանացի լրագրող, հրապարակախոս, հայկական թեմաներով բազմաթիվ աշխատությունների և մի շարք գրքերի հեղինակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուրիարանին: Ելույթներով հանդես եկան միջոցառմանը ներկա հասարակական-քաղաքական գործիչներ: Իր ելույթում դեսպան Ադոնցը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» հիմնադրամին՝ 1986թ.-ից ի վեր ծավալած հայրենանվեր գործունեության համար և Խոսե Անտոնիո Գուրիարանին՝ մի ողջ կյանք հայ ժողովրդին, նրա պատմությանն ու ներկային նվիրելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Ամենևին պատահական չէ, որ այս մրցանակը պարոն Գուրիարանին է հանձնվում այս տարի, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկապես խորհրդանշական այս տարում, կարծում եմ, ճիշտ ժամանակն է մեր երախտիքի խոսքը հղելու այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր այսօր, ինչպես և 100 տարի առաջ, հաճախ վտանգելով սեփական կյանքը, փորձում են օգնել, փրկել, նոր կյանքի հույս ու հնարավորություն տալ մյուսներին: Մարդկության դեմ հանցագործությունը, այլատյացությունը, ռասիզմն ու անհանդուրժողականությունը չունեն ազգություն, կրոն և արդարացում: Միայն համընդհանուր ջանքերով է, որ հնարավոր է ունենալ առավել խաղաղ, բարեկեցիկ, անվտանգ և արդար աշխարհ»: Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ հայ և համաշխարհային դասականներից:

Նմանատիպ նյութեր