7365 դիտում
09:37 06-12-2016
«Հազար դրամների նախագծից» կհանվի «պարտադիր» բաղադրիչը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռևս անորոշ վիճակում է։ Թեև ՀՀԿ համագումարի օրը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, և յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ իրավիճակը փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր անդրանիկ նախագծի հետ մնացել է միայնակ։
ՀՀԿ-ն հասկացել է, որ ապրիլյան ընտրություններից առաջ նման ռիսկի գնալը կարող է վատ հետևանքներ ունենալ, դրա համար էլ նախագահի նստավայրում որոշվել է «պարտադիր» բաղադրիչը հանել, փոխարինել «ցանկալիով»։ Իշխանությունները կարծում են, որ չի գտնվի որևէ հայ, որը դիմում կգրի և կհրաժարվի 1000 դրամ փոխանցելուց, բայց միևնույն ժամանակ քննադատներին կարող են բացատրել, որ պարտադիր չէ, կամավոր է։ Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նախագիծը 2-րդ ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ արդեն «պարտադիր»-ը հանված կլինի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
09:40 19-06-2014
Պարտադիր կուտակային բաղադրիչը տարածվում է պետական աշխատողների վրա. Հրապարակ
2487 դիտում
09:54 19-11-2016
Քննարկվում է «1000 դրամների» հիմնադրամում ոչ պարտադիր հատկացումներ անելու հարցը. «Հայկական ժամանակ»
56399 դիտում
13:20 11-06-2018
Արտահերթ կառավարության նիստ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան