3118 դիտում
18:48 23-03-2016
Գալուստ Գյուբենկյանի ծննդյան 147-ամյակի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայ բարերարների ճեմուղում կայացած միջոցառմանը
Մարտի 23-ին լրացավ հայազգի մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 147- ամյակը, և այդ առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծանուն հայի հոբելյանին նվիրված միջոցառում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեծ բարերարի անունը կրող դպրոցի սաների հետ ծաղիկներ դրեց Գալուստ Գյուլբենկյանի հուշակոթողի առջև:
Գյուլբենկյանի կյանքի և գործունեության մասին ուշագրավ դրվագներ պատմող համարներով ելույթ ունեցան Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի սաները:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Գյուլբենկյանը հայապահպանության անկյունաքար էր համարում հայ եկեղեցին, ուստի նրա բարեգործական ամենամեծ ներդրումները կապված էին եկեղեցու հետ։ «Խորհրդային տարիներից առ այսօր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը օգնում է Երևանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի հարյուրավոր ուսանողներ», - նշեց նախարարը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորեց մեծ բարերարի ավանդը՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը Լիբանանի Այնճար գյուղում և Բեյրութի Պուրճ Համուտ թաղամասում տեղավորելու գործում:
Գյուլբենկյանի կյանքի ու գործունեության, հետագայում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի բազմաբնույթ բարեգործական ծրագրերի մասին խոսեց դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը:
Միջոցառման մասնակից դպրոցականները խոստացան օրինակ վերցնել Գալուստ Գյուլբենկյանից և անմար պահել նրա անունը:
Նմանատիպ նյութեր
1955 դիտում
23:52 12-11-2016
Համաքաղաքային շաբաթօրյակ «Հայ բարերարների ճեմուղում»
2581 դիտում
16:50 15-07-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում-ին
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել