slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» հեղինակավոր գործակալությունը Երևանին առաջին անգամ շնորհել է վարկանիշ
211652_close_icon

Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» հեղինակավոր գործակալությունը Երևանին առաջին անգամ շնորհել է վարկանիշ

views-count2200 դիտում article-date 21:48 05-12-2016
Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) գործակալությունը հանրային ֆինանսների բնագավառում Երևանին շնորհել է B+/կայուն վարկանիշ (պաշտոնական հղում՝ https://www.fitchratings.com/site/search?content=research&request=yerevan): Նման վարկանիշի առկայությունը միջազգային խոշոր ներդնողների կողմից Երևանում ուղղակի ներդրումներ կատարելու որոշումներ ընդունելիս կարող է կարևորագույն խթանիչ գործոն հանդիսանալ։ Այն կարևոր է նաև Երևանի ներդրումային միջավայրի հետագա զարգացման համատեքստում՝ որպես մայրաքաղաքի համբավի բարձրացման հստակ չափորոշիչ և յուրօրինակ ուղերձ` միտված ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ներդրողներին և վարկատու կազմակերպություններին։ Աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից շնորհված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան համարվում է աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը, որը համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Միջազգային գործակալության կողմից վարկանիշի շնորհման արդյունքում Երևանն այսուհետ ներգրավված կլինի աշխարհի քաղաքների ֆինանսական քարտեզում, իսկ մայրաքաղաքի ֆինանսատնտեսական ցուցանիշների դինամիկան և ռիսկերի կանխատեսումը կգտնվի միջազգային հեղինակավոր կազմակերպություն մշտադիտարկման տիրույթում: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Նմանատիպ նյութեր