211652_close_icon
views-count1633 դիտում article-date 16:51 16-09-2016

Երևանի քաղաքապետարանի և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Երևանի քաղաքապետարանի և վարկային վարկանիշի ու վերլուծական հետազոտություններով զբաղվող առաջատար գլոբալ գործակալության՝ «Ֆիչ Ռեյթինգս»-ի (Fitch Ratings) միջև ստորագրվել է Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու համար համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովը: Առանձնակի կարևորելով «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության հետ համագործակցության հաստատումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վարկանիշի ձեռք բերումը հնարավորություն կտա, որ Երևանը ևս ներգրավված լինի աշխարհի ֆինանսական քարտեզում, իսկ մայրաքաղաքի հանրային ֆինանսների կառավարման ու առկա ռիսկերի մասնագիտական գնահատականն ու ֆինանսական կայունության համապատասխան վարկանիշը տրվի հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից: «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովն էլ իր հերթին վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում համագործակցությունն արդեն իսկ գործնական ընթացք կստանա: Հարկ է նշել, որ Երևան քաղաքի համար հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ ձեռք բերելու գործընթացի ամբողջական իրականացման արդյունքում, համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողների պարագայում այսուհետ տեսանելի կլինի Երևանը՝ իր միջազգային վարկանիշով, ինչը շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն կընձեռի հստակ պատկերացում կազմելու, թե ներկայում զարգացման ինչ մակարդակ ունի մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգը և քաղաքային տնտեսությունը։ [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր