211652_close_icon
views-count3446 դիտում article-date 14:50 05-12-2017

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը հանրային ֆինանսների բնագավառում

Աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան, արդեն երրորդ անգամ անընդմեջ վերահաստատել է հանրային ֆինանսների բնագավառում Երևան քաղաքի վարկանիշը՝ այն սահմանելով «B+» «Կայուն» կանխատեսմամբ: Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից հաստատված վարկանիշը կարևոր ցուցիչ է միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար, քանի որ այդ կառույցների կողմից ներդրումային շուկա ընտրելիս հրապարակված նման ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։ «Ֆիչ Ռեյթինգս»-ը, որպես միջազգային առաջատար վարկանիշային գործակալություն, համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհված վարկանիշի հիմնավորումներն ու կանխատեսումներն առավել մանրամասն՝ «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության https։//www.fitchratings.com/ պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր