211652_close_icon
views-count12549 դիտում article-date 23:51 04-12-2016

Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղում՝ «Հին Էրեբունի» չգործող ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus RX 300» մակնիշի 21 QO 001 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր