Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների հետ այցելել է մանկական հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի խաղացողներ Պաբլո Սաբալետայի, Վենսան Կոմպանիի և Յայա Տուրեի հետ միասին այցելել է Մանչեսթերի Արքայական մանկական հիվանդանոց:
Ֆուտբոլիստներն ու մարզիչը երեխաների համար ամանորյա նվերներ են բերել, իսկ այնուհետև Գվարդիոլան երեխաների և թիմի խաղացողների միջև սեղանի ֆուտբոլի մրցաշար է կազմակերպել:
«Երեխաներն այնքան երջանիկ էին, նրանց դեմքերին ժպիտներ տեսնելը պարզապես ֆանտաստիկա է: Մենք այս քաղաքի մասնիկն ենք, եթե կարող ենք ինչ որ բանով օգնել, դա մեզ համար մեծ պատիվ է», ասել է Գվարդիոլան: