Խոսեպ Գվարդիոլան և Տոմաս Մյուլերը վիճաբանել են մարզման ժամանակ
«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ վիճաբանել է մարզման ժամանակ:
Հարձակվողը դժգոհություն է հայտնել վարժություններից մեկի առթիվ, երբ խաղացողները մարզվելիս են եղել:
Սակայն հետո Մյուլերը ներողություն է խնդրել Գվարդիոլայից՝ ընդունելով իր սխալը:
Նշենք, գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Բավարիան» կարող է Մյուլերին և Ռոբենին փոխանակել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հետ: