«Մարիտիմուն» սենսացիոն հաղթանակ տարավ «Բենֆիկայի» նկատմամբ, Գևորգ Ղազարյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ սենսացիոն հաղթանակ տարավ առաջատարի` Լիսաբոնի «Բենֆիկայի» նկատմամբ:
Դաշտի տերերի հաղթանակի սկիզբը դրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Թեպետ «Բենֆիկան» հետագայում հսկայական առավելություն ուներ, սակայն «Մարիտիմուն» կարողացավ հաղթել 2:1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Մարիտիմուն» վաստակեց 17 միավոր և զգալիորեն բարելավեց դիրքերը` բարձրանալով 6-րդ տեղ:
«Բենֆիկան» ունի 29 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: