211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 1-ից 2-ը)

views-count1912 դիտում article-date 15:33 02-12-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 12, խարդախության 5 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր