Փրկարարները դուրս բերեցին ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենան
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին «Վոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Վոլցվագեն Վենտո» մակնիշի 33 ST 938 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենան և «Վոլվո» մակնիշի 19 UU 741 պետհամարանիշի (վարորդ` Ա. Մ.) բեռնատարը: