34846 դիտում
23:51 28-11-2023
Արտակարգ դեպք` Շիրակի մարզում. շտապօգնության ավտոմեքենան Աշոցքի տարածքում մնացել է ձնակույտի մեջ. այն դուրս բերելու համար բուժանձնակազմին օգնության են հասել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենան Փոքր Սարիար գյուղի մոտակայքում արգելափակվել է ձնակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզի Աշոցքի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Ավոյանն ու պարեկ Արտյոմ Սիմոնյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շտապօգնության բժիշկների և վարորդի հետ մեծ դժվարությամբ ճոպանների միջոցով կարողացել են ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից և քարշակելու միջոցով տեղափոխել անվտանգ վայր, իսկ շտապօգնությունը վերադառնալիս է եղել կանչից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհներն ամբողջովին փակված են ձյան շերտով ու եթե ճանապարհը սպասարկող ճանշինականները աշխատանքներ չկատարեն, աղ ու ավազով չմշակեն ճանապարհահատվածը, ապա փրկարարները ու պարեկները նորից հետ են գալու նշված ճանապարհահատված, երբ քաղաքացիները և վարորդները ահազանգեն, որ հայտնվել են անօգնական վիճակում:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+