4487 դիտում
13:49 02-12-2016
ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 1-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ:
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
15:42 19-07-2019
ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Այս բաժնից
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
754 դիտում
12:06 23-01-2025
«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ