«ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՀԿ-ն գրում է ...
[b]Հրաչ Վարդանի Գալստյան[/b]
Գյումրի 30.11.2016 Banak.info
Ներդնել կյանքը հանուն Հայրենիքի... Հրաչ Գալստյանը ծնվել է 1991թվ. և անվանակոչվել մահացած եղբոր անունով... Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որից հետո 2011թվ. ծառայության անցնում ԼՂՀ Մարտակերտի շրջան` գյուղ Թալիշ: 2015թվ. Հրաչը գտնում է իր կեսին, ով նրան ընդմիշտ կապում է իր սիրելի Արցախի հետ...
2016 ապրիլ.. Ադրբեջանը հարձակվեց ու խախտեց հարաբերական անդորրը... Վայրկյան առ վայրկյան ամեն ինչ լարվում էր։ Այս անգամ քայլն արված էր ու պետք էր կանգնել ամուր... Ապրիլի 2-ի գիշերը Թալիշը ցնցվեց հրետանային հարվածներից, որից հետո մեր դիրքերի ուղղությամբ եկան ադրբեջանական հատուկ ջոկատայինների խմբերը, որոնց դեմ դուրս եկան Հրաչի գումարտակի տղաները, որից հետո նրանց վայրագ խմբերը սկսեցին առաջ գալ տանկերով։
Տղերքը արեցին առավելագույնը, պայքարեցին ու հետ մղեցին թշնամուն Թալիշից, սակայն դիմացի բարձրունքները գրավված էին, որոնք պետք էր ազատագրել ու հետ բերել...Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակը գնաց մարտի ու ազատագրման...
գրավված 4 դիրքերը հետ բարվեցին Հրաչի ու նրա դասակի կողմից։
Հետ շպրտվեցին հատուկ ջոկատայինների խմբերը՝ մեծաքանակ կորուստներով... Ամենավտանգավոր հատված Հրաչը գնաց անձամբ, իր հետ տանելով համաքաղաքացի՝ Հերոս Գևորգ Վարդանյանին։ Նրանք շարքից հանեցին թշնամու մեկ տանկ, սակայն մյուս տանկի հարվածը խլեց նրանց կյանքը...
2016թվ. մայիսին ծնվեց Հրաչ Գալստյանի առաջնեկ աղջնակը, ով կրում է իր տատիկի` Տիկին Անահիտի անունը, որը Հրաչի ցանկությունն էր... Հրաչ Գալստյանը եղել է լավ Մարդ, լավ Սպա ու լավ ընկեր պատմում են նրա Զինվորները:
Նրանք ապրելու են հավերժ յուրաքանչյուրիս մեջ....
Փա՛ռք հիշատակիդ Անմահ Հերոս Հրաչ Վարդանի Գալստյան...
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին,
Դիպան Աստղերին, աստղերը հանգան,
Ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։
[b]Հեղինակ`Ալվինա Հարությունյան[/b]