Արմեն Ամիրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավարին
Ս. թ. նոյեմբերի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկու հանդիպումը:
Դեսպանն իր և աշխատակազմի անունից շնորհավորել է նախարար Արմեն Ամիրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ մշակված նոր ռազմավարությամբ` մշակույթի ոլորտում համագործակցությունը կդառանա առավել գործուն: Դեսպանը նաև լիահույս էր, որ հենց մշակույթը կհանդիսանա Հայաստանը Եվրոպային կապող կամուրջը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա տնտեսության զարգացման հարցում:
Այնուհետև, նախարար Ա. Ամիրյանը հանգամանալից ներկայացրել է մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականությունը` կինոարտադրության, գրահրատարակչության, նոր տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ` ակնկալելով ԵՄ պատվիրակության աջակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են` տեղեկությունների փոխանակման համար, հանդիպել ավելի հաճախ: Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար: