211652_close_icon

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

views-count4689 դիտում article-date 13:10 01-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Արարատի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում: Թալինի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը`60-80 մետր: Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռի, Քեթիի ու Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր