211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 29-ից 30-ը)

views-count2233 դիտում article-date 18:16 30-11-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 2-ական դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 7, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և շորթման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր