Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերը կավելացվ՞ի 30 մլն դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում վերաբաշխման եղանակով 30 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերը: Այս որոշման մասին նախագիծը ֆինանսների նախարարությունը կներկայացնի ՀՀ կառավարության նիստին:
Հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեից չնչին գումարներ են հատկացվում օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար: Պաշտոնյաները մշտապես կուլիսներում դժգոհում են, որ մոտ100-150 հազար դրամ գումար հատկացնելը պատվիրակություն ընդունելու համար ուղղակի ծիծաղելի է:
Այդ իմաստով օտարերկրյա պատվիրակությունների ընդունելությունների համար տարեկան 30 մլն դրամի ավելացումը բավականին ուրախացրել է շատ չինովնիկների: Թեև հայկական ճոխ հյուրասիրությունների համար դա էլ է ճոխ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]