Հանրապետության տարածքում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:
[img]/ups/images/0408941001480483057763021.jpg[/img]
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:
[img]/ups/images/0730810001480483047537270.jpg[/img]