«Բարսելոնա»-«Ռեալ». Ինյեստան պատրաստ է խաղին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ թիմի ավագ Անդրես Ինյեստան կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Ինյեստան ծնկի վնասվածքի պատճառով մոտ 1 ամիս բաց էր թողել և մարզումներին վերադարձել էր նախորդ շաբաթ:
«Անդրեսը սպասում է բժիշկների վերջնական թույլատվությանը, սակայն դա պարզապես ձևական կարգ է: Նա լավ մարզավիճակում է և մեր հետ մարզվել է: Նա պատրաստ է խաղադաշտ մտնել», ասել է Էնրիկեն:
Այս մրցաշրջանի առաջին սուպերկլասիկոն կկայանա դեկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 19:15-ին: