Պիկեն պատրաստ է «Ռեալ»-ի հետ խաղին
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, ովքեր պետք է մասնակցեն Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպմանը, հայտնում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդ կուղևորվեն կատալոնյան ակումբի 21 խաղացողներ, այդ թվում Խերարդ Պիկեն, ով բաց էր թողել Իսպանիայի առաջնության նախորդ տուրում «Օսասունա»-ի հետ կայացած հանդիպումը: Իսպանացի պաշտպանը ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից և այսօր կկարողանա խաղադաշտ դուրս դուրս գալ թիմի հիմնական կազմում:
«Բարսելոնա» : Վալդես, Պինտո, Մոնտոյա, Պիկե, Ֆաբրեգաս, Խավի, Պեդրո, Ինիեստա, Սանչես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Ալբա, Աֆելայ, Տելյո, Ադրիանո, Ալվեշ, Ռոբերտո