Առողջապահության ոլորտում պետք է բարձրացնել մրցակցային դաշտն ու թափանցիկությունը. Կարեն Կարապետյան
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տեղեկացմամբ՝ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները՝ դրանք նվազեցնելու նպատակով: Մասնավորապես՝ բուժհաստատություններին կառաջարկվեն խելամիտ շուկայական գներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Հայաստան առողջապական բրենդային ընկերություններ ներգրավելու քայլերը և աշխատանքներ տանել մարզերի բուժհաստատությունների կառավարումը Երևանի բուժհիմնարկները կառավարող մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկելու ուղղությամբ:
«Մեզ պետք է առողջապահության ոլորտում բարձրացնել մրցակցային դաշտը, թափանցիկությունը, վերահսկել դեղորայքի դաշտը»,- ասել է Կարեն Կարապետյանը: