211652_close_icon
views-count1873 դիտում article-date 21:41 26-01-2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը` առաջատար խաղացողների հետ քննարկել է Վան Գալի հարցը

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը հանդիպել է թիմի առաջատար խաղացողների հետ: Մինչ «ՄՅՈւ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը Հոլանդիայում է` աղջկա ծննդյան տարեդարձին, Վուդվորդը ֆուտբոլիստների հետ քննարկել է թիմի վերջին արդյունքներն ու 64-ամյա հոլանդացու աշխատանքը: Ակումբի տնօրենների խորհրդի կազմում 12 հոգի են, որոնցից 6-ը` թիմի սեփականատեր` Գլեյզեր ընտանիքի ներկայացուցիչներն են: Սակայն Վան Գալի ապագայի հարցը որոշելու է Վուդվորդը, քանի որ հենց նա է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Վան Գալին: Թեպետ Վան Գալը կղեկավարի թիմը Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում` «Դերբի Քաունթիի» հետ խաղում, սակայն նրա պաշտոնանկության հարցը արդեն մտել է թիմի ղեկավարության օրակարգ: Նշենք, որ վերջին 10 խաղում ակումբը ընդամենը 2 հաղթանակ է տարել: Իսկ Վան Գալի փոխարինողների հիմնական թեկնածուները շարունակում են մնալ երկուսը. Ռայան Գիգզը և Ժոզե Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր