«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սոցանցերում զայրացած են և Մոուրինյոյից պահանջում են Մխիթարյանին խաղացնել
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները այլևս չեն թաքցնում իրենց զայրույթը, որ Հենրիխ Մխիթարյանը արդեն տևական ժամանակ թիմի կազմում չի ընդգրկվում:
Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Մխիթարյանը միայն մեկ անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում, իսկ ընդհանուր առմամբ խաղադաշտում ընդամենը 4 անգամ է եղել: Եվ թեպետ արդյունավետ գործողություններով նա աչքի չի ընկել, սակայն ակումբի երկրպագուները շարունակում են նրա հանդեպ հավատ ունենալ:
Երկրպագուները Մոուրինյոյից պահանջում են Մխիթարյանին խաղալու հնարավորություն տալ, սակայն պորտուգալացի մասնագետը համառորեն և առանց որևէ պատճառի շարունակում է հայ ֆուտբոլիստին դուրս թողնել թիմի հայտացուցակից:
Հենրիխը չմասնակցեց նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ` Անգլիական Գավաթի հանդիպմանը (1:0), ինչը հունից հանել է թիմի անգլիացի երկրպագուներին, որոնք սոցիալական ցանցերում բողոքի արշավ են սկսել` պահանջելով Մխիթարյանի վերադարձը:
Մխիթարյանի վերադարձի պահանջի վերաբերյալ անգլիացի երկրպագուների գրառումները` [url=https://twitter.com/hashtag/FreeMkhi?src=hash&ref_src=twsrc%5Etfw]այստեղ.[/url]