Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 29-ին
1797 թ. – ծնվել է Գաետանո Դոնիցետին, իտալացի երգահան (մահ. 1848 թ.)։
1909 թ. – ծնվել է Վարազդատ Հարությունյանը, հայ նշանավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (մահ. 2008 թ.)
1920 թ. - հռչակվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը
1929 թ. – բացվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը։
1932 թ. – ծնվել է Ժակ Շիրակը, Ֆրանսիայի նախկին նախագահ։
1947 թ. – ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց Պաղեստինի Պետությունը բաժանել արաբական և հրեական մասերի։
1950 թ. – տեղի ունեցավ Հայրենական Մեծ Պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի առթիվ կառուցված Մայր Հայաստան հուշահամալիրի բացումը։
1951 թ. – մահացել է Լևոն Շանթը, հայ նշանավոր գրող, դրամատուրգ, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1869 թ.)։
1967 թ. – տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը։
2001 թ. – մահացել է Ջորջ Հարրիսոնը, անգլիացի ռոք-երաժիշտ, կիթառահար, երգիչ, The Beatles խմբի անդամ (ծն. 1943 թ.)։