211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 25-ից 28-ը)

views-count2814 դիտում article-date 18:32 28-11-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 28-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 30-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է խարդախության 9, գողության 25, որսագողության 1, յուրացման և խուլիգանության 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր