Սիրիական բանակը Հալեպում ազատագրել է12 բնակավայր
Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպ 12 բնակավայրի նկատմամբ: Այդ մասին գրում է ria.ru-ն՝ ռազմական աղբյուրներին հղումով:
Իրականացված ռազմական գործողության շրջանակում բանակին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին և վերականգնել բնակավայրերում անվտանգությունն ու կայունությունը:
Իսկ նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Հոմսից հարավ-արևմուտք ընկած մի քանի բնակավայր:
Այժմ ազատագրված տարածքներում համապատասխան մասնագետներն աշխատում են վնասազերծել իսլամիստ ահաբեկիչների տեղադրած ռումբերը: