211652_close_icon

Մադագասկարում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը. նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը

views-count2506 դիտում article-date 15:30 27-11-2016
Նոյեմբերի 26-ին Անտանանարիվուում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ֆրանկոֆոնիայի բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացված գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, «Ջուր, խաղաղություն, անվտանգություն» բանաձևը, «Միջմշակութային երկխոսությունը՝ իբրև կայուն զարգացման գործոն» բանաձևը, առողջապահության ոլորտում ներդրումների, ճանապարհային անվտանգության վերաբերյալ բանաձևեր, մի շարք այլ փաստաթղթեր։ Գագաթաժողովի մեկնարկին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Սենեգալից անցավ Մադագասկարին։ Գագաթաժողովին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։

Նմանատիպ նյութեր