3006 դիտում
11:17 26-11-2016
Կուսակցականների կողմից ինչ-որ մեկի նկատմամբ բռնությունը կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգը տապալելուն միտված քայլ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված առանցքային հարցերից մեկը ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծն է: «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է ուշագրավ կետերից մեկը: Այսպես՝ 5-րդ հոդվածը սահմանում է կուսակցությունների ստեղծման և գործունեության սահմանափակումները:
«Արգելվում է այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում,կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով»: Ի՞նչ է նշանակում «կուսակցության կողմից բռնություն կիրառել» եզրույթը, արդյո՞ք որևէ կուսակցության մեկ կամ մի քանի անդամների կողմից ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն կիրառելը կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգը տապալելուն միտված քայլ:
Նշենք, որ այս ձևակերպումը վերցված է ՀՀ Սահմանադրության 46 հոդվածից: Սակայն, ի տարբերություն Սահմանադրության, օրենքը պետք է ավելի առարկայական լինի և տարընթերցումների տեղիք չտա: Հավելենք, որ «Կուսակցության մասին» օրենքի այս նախագիծը, որը երկու օր անց կներկայացվի օրենսդիրներին, դեռ, ամբողջական չէ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը