211652_close_icon
views-count4101 դիտում article-date 10:26 25-11-2016

Սեյրան Օհանյանի կադրերը մեկ մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները, պատճառը կոռուպցիոն բացահայտումնե՞րն են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժոդովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկ մյուսի հետևից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»: Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ: Հիշեցնենք, որ նշված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին Ենթարկել ՊՆ աշխատակցին՝ ստիպելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ տալ: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ պարզել ՊՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այդ օղակի պաշտոնական նշանակումներն ու ազատումները մենք պաշտոնապես չենք մեկնաբանում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր