1451 դիտում
16:51 20-05-2014
Որ դեպքում Հովիկ Աբրահամյանի կադրերը կկորցնեն իրենց պաշտոնները
Ձեր գործն է հավատալ կամ չհավատալ, բայց դուք դատապարտված եք հավատալու: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ արձագանքելով ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի այն հարցին, թե ինչպես պետք է հավատան նրան, երբ խոսքն ու գործը չեն համապատասխանում:
«Ինչ ասում եմ, դա մենք անելու ենք: Ես առաջարկում եմ դա անել բոլորս միասին: Եթե դուք հրաժարվում եք, ապա դա ձեր գործն է: Բայց ես համոզված եմ, որ այստեղ նստած քաղաքական ուժերը յուրաքանչյուր լավ նախաձեռնության կաջակցեն: Տարբեր երկրներից ստացվել են նամակներ, որոնցում ՊԵԿ համակարգը գովում են ու ուզում են ընդօրինակել այն: Ինչ վերաբերում է գործարարությամբ զբաղվելուն, ես ասել եմ ու ասում եմ` կլինի Աբրահամյան Հովիկը, կլինի Խաչատրյան Գագիկը, կլինի Հարությունյան Դավիթը կամ Արմեն Գևորգյանը, պետք է հասկանան, որ իրենք իրավունք չունեն որևէ արտոնությունից օգտվելու: Ես դա նրանց ասել եմ մինչև նշանակումը: Եթե պիտի գան, նշանակվեն, շարունակեն, ապա ազատվելու են, գնան: Անփոխարինելի մարդ չկա՝ ինձնից սկսած: Եթե ես համոզվեցի, որ որևէ մեկը, նման գործառույթներով է զբաղվում, նա կկորցնի իր պաշտոնը»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1877 դիտում
09:01 19-07-2022
Ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները ՊՆ-ում. ղեկավար կազմին հասկացրել են․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
730 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
931 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը