3197 դիտում
14:15 24-11-2016
«Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր տեսակետն Ադրբեջանի դատապարտելի քաղաքականության վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է.
«Հարգելի գործընկերներ, հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ այլատյացության եւ ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են: Հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային եւ աշնանային նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնել հաջողության: Նրանց զինուժի գործողություններն խաղաղ բնակչության նկատմամբ ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին Իսլամական պետության ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար, այս վեհաժողովի որեւէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը:
Հարգելի գործընկերներ, ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական եւ հակամարդկային գործողությունները չդատապարտելը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է: Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»:
Նմանատիպ նյութեր
3191 դիտում
10:50 18-01-2017
Ժողովրդավարական Հայաստանը ամեն ինչից վեր է. Պարույր Հայրիկյան. «Առավոտ»
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»