211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2337 դիտում article-date 12:58 24-11-2016
Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անդրե Վալլինիի հետ: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության շուրջ։ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ Էդվարդ Նալբանդյանն ու Անդրե Վալլինին քննարկեցին նախարարական համաժողովի օրակարգային հարցեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր