Դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպել է Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի հետ
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Քրիստիան Տեր-Ստեփանյանի և խմբի բյուրոյի անդամների աշխատանքային ճաշը Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Աննիկ Ժերարդենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014թ. Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կողմից ընդունված առաջնայնությունները` 2015թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի համատեքստում:
Դեսպան Տեր-Ստեփանյանը տիկին Ժերարդենին ներկայացրեց ֆրանկոֆոն դեսպանների խմբի կողմից 2015թ. ընթացքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը:
Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարն իր գոհունակությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի արժեքների խրախուսման ուղղությամբ դեսպանների խմբի կողմից իրականացվող նախաձեռնությունների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեց իր մասնակցությունը բերել հետագա նախաձեռնություններին: