211652_close_icon

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում

views-count720 դիտում article-date 20:21 23-11-2016
Նոյեմբերի 23-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին, Ջուզեպպե Գալատիին և նրանց ուղեկցող անձանց: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալան Միլը ցավակցեց հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդում կատարված դրամատիկ դեպքերի ընթացքում զոհվածների համար, և հույս հայտնեց, որ հետագայում կորուստները կբացառվեն: Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը մանրամասն ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ինչպես և ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հասարակության վստահության ամրապնդման, ոստիկանության ծառայողների կողմից իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման և մի շարք այլ ուղղություններին: Ամփոփ ներկայացվեցին նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կատարած աշխատանքները: Հյուրերին հետաքրքրում էին կառավարման նոր համակարգի վերաբերյալ ոստիկանության մոտեցումները, ինչի կապակցությամբ տրվեցին բացատրություններ: Համազեկուցողները շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ արեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին լիարժեք ու սպառիչ պատասխաններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր