Եվրախորհրդարանն ընդունել է ռուսական թշնամական քարոզչությանը հակազդելու մասին բանաձև
Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր ընդունել են ռուսական քարոզչությանը հակազդելու մասին բանաձև, հայտնում է RIA Novosti-ին։
Բանաձևում պնդում կա, թե Մոսկվան ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն, որն իրականացնում է Sputnik գործակալության, RT հեռուստաալիքի, «Русский мир» հիմնադրամի ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալության միջոցով:
Լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևում նշվում է, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵՄ անդամ երկրների ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին և կազմակերպություններին։
Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և պարտադիր չէ ԵՄ անդամ երկրների կողմից կատարման համար։