211652_close_icon
views-count19597 դիտում article-date 11:05 23-11-2016

Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքում. «Հայջրմուղ»-ը բնակիչներին պատասխանել է. «Մենք միայն քանդելու տերն ենք». բնակիչներն էլ հակադարձում են. «Ձյուն գա ձեր գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ամսից ավելի է, Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչները մատնվել են անտարբերության։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հայջրմուղ» ընկերության չինովնիկների քար անտարբերության պատճառով խմելու ջուրը գրավել է նշված փողոցի խաչմերուկը։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարությամբ Մասիսում կատարվեցին ոչ բարեկարգ մի շարք փողոցների ասֆալտապատում, այդ թվում՝ նշված փողոցում, սակայն որոշ ժամանակ հետո ջուրը սկսեց իր սև գործն անել։ Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մի քանի անգամ դիմել ենք «Հայջրմուղ» ընկերությանը, որպեսզի գան, վթարը վերացնեն, սակայն նրանք ամեն անգամ ռսի զավտռա են անում։ Լրիվ բարձիթողի վիճակում է։ Ահազանգում ես էլ, մուննաթ են գալիս։ Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզում պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որ ասում էր, թե՝ դուք լրիվ չինովնիկներ եք, դա նաև վերաբերվում է «Հայջրմուղ»-ին։ Լրիվ կաբինետային չինովնիկներ են. մատը մատին չեն խփում, փոխարենը բայղուշի նման գումարներն են հավաքում։ Օրերով ջուր չենք ունենում, իսկ եթե ջուրն էլ տալիս են, էդ ջուրն անգամ անասունները չեն խմում, ամբողջովին արտեզյան է։ Հիմա արդեն եղանակը ցրտել է ու ջրի ժայթքման պատճառով սառցակալում է խաչմերուկը, ու էրեխեքը մեծ դժվարությամբ են դպրոց գնում։ Հուսով ենք, որ կաբինետում փափուկ բազկաթոռների վրա նստած «Հայջրմուղ»-ի չինովնիկները գոնե հիմա անհրաժեշտ գործողություններ կձեռնարկեն և վթարը կվերացնեն, իսկ օրենքով ոչ միայն վթարը պետք է վերացնեն, այլ նաև պարտավոր են տարածքը բերել նախկին տեսքի, որը նշանակում է՝ կատարեն ասֆալտապատման աշխատանքներ, մինչդեռ ամեն անգամ գալուց ասում են՝ մենք քանդելու տերն ենք»։ Իսկ Սեդա տատին ասում էր. «Քանդվես դու, «Հայջրմուղ», որ մեր տներն ես քանդում, քո պատճառով ջուրը լցվում է մեր տան պադվալները»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր