Դրամաշնորհ յուրացնելու մեջ մեղադրվող Հրայր Գյոնջյանի և Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. «Ժողովուրդ»
«ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարից քննություն էր վարում «գրանտակերների» դեմ: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել և հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և խոշոր գումար է յուրացվել: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի` Հրայր Գյոնջյանի և Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարարվել է հետախուզում:
Եվ այսպես, ամիսներ անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Հրայր Գյոնջյանը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, և դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Ավելին՝ պարզեցինք` նա տևական ժամանակ բանակցություններ է վարել հայաստանյան մի շարք պետական կառույցների հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]