211652_close_icon
views-count10737 դիտում article-date 21:38 22-11-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին Նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ: Անդառնալի կորստյան կապակցությամբ ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն Է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին:

Նմանատիպ նյութեր