2785 դիտում
11:21 22-11-2016
«Մեծ հայրենասերների» «խուրդա» բարեգործությունը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ վիրավորված զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նվիրաբերել է 11910 դրամ, Վարդան Այվազյանը՝ 7180 դրամ, Գագիկ Մելիքյանն ու Հրայր Թովմասյանը՝ 6610-ական դրամ:
«ՉԻ» - Սրանք, իհարկե, կամավոր նվիրատվություններ են, և նշված պաշտոնյաները կարող էին դա չփոխանցել: Խնդիրը, սակայն, ոչ թե այդ գումարներն են, այլ դրանց, այսպես ասենք, ոչ կլոր լինելը:
Հասկանալի չէ՞, որ այդ մարդկանց գրպանում, ասենք, 610 կամ 180 դրամ «խուրդա» չի եղել: Ամենայն հավանականությամբ՝ նրանք հիմնադրամին են փոխանցել իրենց աշխատավարձի «պոչերը»:
Որպես կանոն՝ խորհրդային տարիներին աշխատավարձ ստացողներն այդ «պոչերը» թողնում էին «կասսիրին», այնպես որ՝ այս հարցում ամեն ինչ հասկանալի է:
Ցավալի է միայն, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս դեպքում էլ վարվում են այնպես, ինչպես հաշիվը փակելուց հետո «զդաչին» վերցնելիս՝ մանրը թողնում են որպես «չայեվո»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
09:51 01-12-2022
Ավինյան Տիգրան, դու գիտե՞ս՝ ինչ «խուրդա ես»․ Հովհաննես Շահինյան․ Hayeli.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1068 դիտում
12:54 05-04-2015
Մարկ Ուոլբերգը կխաղա Բոստոնի ահաբեկչությանը նվիրված «Հայրենասերների օրը» ֆիլմում
2832 դիտում
17:32 13-02-2017
Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը կմասնակցի «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը