902 դիտում
10:37 22-11-2016
ԵԽ-ն շուտով կհայտնի ապրիլյան պատերազմի մասին իր դիրքորոշումը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ էլ լինեն, ցավալի է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը։
Նա նշել է, որ իրենք հույս ունեն, որ ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները կքննվեն. «Կարծում եմ՝ գործերը հասել են Եվրոպայի խորհուրդ նորմալ ընթացակարգով, կամ հայցադիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ ընթացակարգեր են կիրառվել, օրինակ գործերը բերվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կամ Մարդու իրավունքների հանձնաժողով։
Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը շուտով հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել։ Նման խախտումները հաճախ պատահում են այն ժամանակ, երբ ուժի կիրառման համաչափությունը բացակայում է։ Այսպիսով՝ սա մարդու իրավունքների պաշտպանության ամենակարևոր տարրերից է՝ պահպանել հավասարակշռությունը։ Եվ կարծում եմ՝ դա այն է, ինչ մենք կփորձենք անել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
899 դիտում
17:33 12-06-2022
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի անդամակցության մասին դիրքորոշումը
3415 դիտում
10:21 22-10-2018
ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացրել և Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ արտահերթ նիստին
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»