211652_close_icon

Հայկական տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունները Թբիլիսիից 6 գլխավոր մրցանակ են բերել

views-count1343 դիտում article-date 22:12 21-11-2016
Նոյեմբերի 10-11- ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման ընթացքում հայկական ՏՀՏ պատվիրակությունը 6 անվանակարգերում արժանացել է գլխավոր մրցանակի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց մրցանակաբաշխության մասնակիցներին, լսեց նրանց հաջողված նախագծերի մասին: Նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորեց այս ձևաչափով հանդիպումները` ոլորտի ձեռքբերումները բարձրաձայնելու և խնդիրները քննարկելու համար: «Յուրաքանչյուր մեծ ու փոքր ընկերության առաջընթացով բոլորս ենք ուրախանում, հուսով եմ, որ հետագա տարիներին բազմապատկվելու են բարձր տեխնոլոգիական ընկերությունների այս հաջողությունները»,- նշեց նախարարը, ավելացնելով, որ պատրաստ է լսել ՏՀՏ ընկերությունների ցանկացած ինովացիոն նախագիծ և աջակցել դրա իրագործմանն ու առաջխաղացմանը: Հայկական ՏՀՏ պատվիրակության ղեկավար Վահան Հովսեփյանի խոսքով` նախորդ տարիներին մեր ընկերությունները պետական կառույցների համար արված նախագծերով զիջել են Վրաստանին: Այս տարի պատկերն այլ էր: «Հատկանշական է, որ հաղթած 6 անվանակարգերից 3-ը վերաբերում էին պետական հատվածին. նորարարական նախագծեր, որոնք արդեն գործարկվել են կամ ապագայում ներդրվելու են պետական կառույցներում»,- նշեց Վահան Հովսեփյանը: Նախարարը ընդգծեց, որ պետական կառույցներում ինովացիոն լուծումների ներդրումը պիտի արվի հայկական ՏՀՏ ընկերությունների ուժերով: Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային կառավարման նախագծերում ակնկալվում է հայ մասնագետների գործուն մասնակցությունը: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր