Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը Թուրքիայի և Հայաստանի խնդիրն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումն այդ երկու երկրների խնդիրն է միայն, գրում է թուրքական hedefhalk.com կայքը:
Ստամբուլում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանի ժամանակ Սթոլթենբերգը պատասխանել է հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ պահող թուրքական իշխանությունների համար այս իրավիճակը դժվարություններ է ստեղծում նաև Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակում:
«Սա երկկողմ խնդիր է և պետք է քննարկվի երկկողմ մակարդակով: Դա միայն Թուրքիայի և Հայաստանի խնդիրն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: